Խելացի Բնակարան · 2025 · Երևան, Հայաստան
Դավիթ Անհաղթ
Բնակելի նախագծում իրականացվել են լուսավորության, ջրի և ծխի, վարագույրների, կլիմայի խելացի լուծումներ, հարմարավետությունը բարձրացնելու և էներգախնայողությունը ապահովելու համար:
Օդափոխության խելացի ինտեգրում
Օդորակիչը թաքնված է կահույքի մեջ և կառավարվում է ավտոմատացված սկզբունքով. համակարգը միացնելիս սերվոհաղորդակը բացում է կահույքի դռնակը, իսկ անջատելիս՝ փակում այն՝ պահպանելով ինտերիերի միասնականությունը:
Ջահի խելացի կառավարում
Նախապես տեղադրված ջահը կառավարվում էր սովորական պատի անջատիչով։ Մենք ձևափոխեցինք այն ինտեգրեցինք խելացի համակարգին, ինչի արդյունքում այն այժմ կարելի է կառավարել ձայնային օգնականով, բջջային հավելվածով կամ ավտոմատ սցենարներով՝ ավելացնելով հարմարավետությունն ու ճկունությունը։
Վարագույրների խելացի կառավարում
Վարագույրները արդեն տեղադրված էին և կառավարվում էին ձեռքով։ Մենք ձևափոխեցինք դրանք և միացրեցինք խելացի համակարգին, ինչի շնորհիվ այժմ հնարավոր է կառավարել ձայնային օգնականով, բջջային հավելվածով կամ անլար անջատիչով՝ ապահովելով առավել հարմարավետ և ժամանակակից կառավարում։ Դրանք կարող են կառավարվել ինչպես միասին, այնպես էլ յուրաքանչյուրն առանձին-առանձին:
Նախագծի պատմությունը
Հաճախորդի խոհանոցի սեղանի վերևում տեղադրված լեդ լույսը, որը գրեթե չէր օգտագործվում՝ անընդհատ միացնելու և անջատելու անհարմարության պատճառով: Ավտոմատացման արդյունքում այն միանում է միայն աշխատանքային մակերեսի օգտագործման պահին և անջատվում է օգտագործումն ավարտելուց հետո:
Հյուրասենյակի սովորական ջահը ենթարկվեց տեխնիկական վերափոխման և դարձավ լիարժեք խելացի համակարգի մաս: Այժմ հնարավոր է կարգավորել ոչ միայն պայծառությունը, այլև գունային ջերմաստիճանը՝ տարբեր տրամադրությունների և սցենարների համար:
Նախագծում պահպանվել էր խոհանոցի յուրահատուկ դիզայնը և օդորակիչը թաքցվել էր կահույքի մեջ: GiToon-ը ավելացրել է ավտոմատ մեխանիզմ, որը բացում է կահույքի դուռը օդորակիչի միացման պահին և փակում է անջատվելուց հետո:
Երեք առանձին շերտավարագույրների կառավարումը դարձվել է պարզ և ճկուն. յուրաքանչյուր վարագույրը հնարավոր է կառավարել առանձին կամ բոլորին միասին՝ մեկ սեղմումով:
Այս բնակարանում ներդրվել են ժամանակակից խելացի լուծումներ՝ ապահովելու հարմարավետությունն ու անվտանգության բարձր մակարդակը։ Տարբեր գոտիներում տեղադրվել են ջրի և ծխի արտահոսքի սենսորներ՝ հնարավոր խնդիրները արագ հայտնաբերելու և համակարգի հուսալիությունը բարձրացնելու համար։
Բացի այդ, բնակարանում ինտեգրվել է նաև օդափոխության համակարգ, որը ապահովում է առողջ և հավասարակշռված միկրոկլիմա։
Արդյունքներ
- •Խոհանոցի և այլ LED լույսերի ավտոմատ միացում/անջատում ըստ օգտագործման
- •Հյուրասենյակի ջահի խելացիացում՝ պայծառության և գունային ջերմաստիճանի կառավարում
- •Օդորակչի թաքնված տեղադրման դեպքում կահույքի դռան ավտոմատ բացում/փակում և օդորակչի կառավարում
- •Երեք շերտավարագույրների առանձին և խմբային կառավարում մեկ սեղմումով
- •Մուտքի վերահսկողություն խելացի փականի օգտագործմամբ
- •Շարժման սենսորների տեղադրմամբ անվտանգոււթյան համակարգի ստեղծում, նաև լույսերի կառավարում
- •Ջրի, գազի և արտահոսքի սենսորների ինտեգրում տարբեր գոտիներում, արտահոսքի ժամանակին կանխում
Կապ մեզ հետ
Սկսենք ձեր խելացի տան նախագծումը միասին
Թողեք Ձեր տվյալները
Միացրեք խելացի տան համակարգը ձեր տարածքում
Կապվեք մեզ հետ սարքերի ընտրության, տեղադրման և նախագծման համար: Հասցե՝ Արտեմ Միկոյան 10/10, Երևան: